Մատչելիության հղումներ

Չինաստանի հետ բանակցությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ ֆինանսների նախարար


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչի, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչի, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքով՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցությունները եզրափակիչ փուլում են:

«Բանակցությունների հաջող ավարտը երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր էջ կբացի` փոխելով դրանց ողջ բնույթը», - նշել է Մնուչինը:

Ամերիկացի նախարարի խոսքով՝ համաձայնագրի կնքման դեպքում չինական շուկան կբացվի ամերիկյան ընկերությունների համար, բացի այդ Պեկինն այլևս դրա դիմաց չի պահանջի ամերիկացիներից իրեն փոխանցել նորագույն տեխնոլոգիաները:

«Համաձայնագրի կնքման դեպքում Չինաստաննառաջիկա տարիներին շուրջ մեկ տրիլիոն դոլարի ամերիկյան արտադրանք կգնի, ինչը զգալիորեն կնվազեցնի երկկողմ առևտրային դեֆիցիտը», - պնդում է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG