Մատչելիության հղումներ

«Վաշինգտոնը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ Մադուրոյին պատասխանատվության ենթարկելու համար». Փոմփեո


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կիրակի օրը, Հարավային Ամերիկա կատարած այցի շրջանակներում, ժամանել է Վենեսուելայի հետ սահմանակից կոլումբիական Կուկուտա քաղաք:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակելու է պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդեպ, քանի որ ԱՄՆ իշխանությունները կասկածի տակ են առնում 2018 թվականի նախագահական ընտրությունների օրինականությունը:

Այդ ընտրությունների արդյունքում Մադուրոն վերընտրվել էր Վենեսուելայի նախագահի պաշտոնում:

«Մադուրոյի կողմից իշխանության բռնազավթմանը պետք է վերջ տալ: Միացյալ Նահանգները շարունակելու է գործի դնել իր տրամադրության տակ եղած ցանկացած տնտեսական կամ քաղաքական միջոց Վենեսուելայի ժողովրդին օժանդակելու համար: Այդ քայլերին դիմելով` մենք նպատակ ունենք պատասխանատվության ենթարկել [Մադուրոյի] վարչակազմի ներկայացուցիչներին կոռուպցիայի և ժողովրդավարությունը ճնշելու համար», - հայտարարել է Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG