Մատչելիության հղումներ

Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Ապրիլի 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին` նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG