Մատչելիության հղումներ

Լիբիայում հակամարտության զոհ է գնացել 121 մարդ. ԱՀԿ


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Լիբիայում հակամարտության զոհ է դարձել առնվազն 121 մարդ. ապրիլի 4֊ին Տրիպոլիի մերձակայքում սկիզբ առած զինված բախումների հետևանքով նաև 561 մարդ վիրավորվել է:

Հյուսիսաֆրիկյան այդ երկրում իրավիճակը ծայրաստիճան սրվել է այն բանից հետո, երբ երկրի արևելքում տեղակայված բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4֊ին զորքին հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլիի վրա:

Հաֆթարի աջակիցների համոզմամբ երկիրը քաոսից դուրս բերել կարող է միայն 75֊ամյա գեներալը, հակառակարոդները մինչդեռ նրան համարում են «նոր Քադդաֆի»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG