Մատչելիության հղումներ

Պորոշենկոն բանավեճի է հրավիրել Զելենսկուն


Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակից կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է բանավիճելու՝ այս անգամ՝ ICTV հեռուստաընկերության «Խոսքի ազատություն» հեռուստածրագրում:

«Հարգելի Վլադիմիր Զելենսկի, վաղը ինչպես ձեզ, այնպես էլ ինձ, հրավիրել են ICTV հեռուստաընկերության «Խոսքի ազատություն» հեռուստածրագիր: Մի վախեցեք՝ բանավեճերը սարսափելի չեն », –այսօր Օլիմպիական մարզադաշտում հայտարարել է Պորոշենկոն :
Ուկրաինայի գործող նախագահը հանրապետական մարզադաշտ է եկել Զելենսկու հետ բանավիճելու, մրցակիցը, սակայն, չի ներկայացել:
Մարտի 31֊ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 41֊ամյա դերասանը ստացել էր քվեների 30 տոկոսը, կրկնակի անգամ ավելի, քան գործող նախագահը։ Ապրիլի 21֊ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ երկու թեկնածուները պատրաստակամություն են հայտնել մասնակցել նախընտրական բանավեճի, սակայն Զելենսկին պնդում է, որ բանավեճն անցկացվի ապրիլի 19֊ին, մինչդեռ Պորոշենկոն ցանկանում է բանավիճել այսօր՝ ապրիլի 14֊ին։ Պորոշենկոն հայտարարել է, թե պատրաստ է մրցակցի հետ բանավիճել նաեւ ապրիլի 19-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG