Մատչելիության հղումներ

Ռուսթավիի բնակիչները փողոց են փակել՝ բանտի կառուցումը կասեցնելու պահանջով


Թբիլիսիից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռուսթավի քաղաքի բնակիչները փողոց են փակել՝ քաղաքի արձվարձաններից մեկում բանտի կառուցումը կասեցնելու պահանջով:

Փետրվարին Վրաստանի Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Ռուսթավի քաղաքի Չկոնդիդելի շրջանում երկու բանտ կկառուցվի՝ մեկը նախատեսված 700, մյուսը՝ 120 բանտարկյալի համար: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ներկայումս շինհրապարակում նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Տեղացիները նշում են, որ բանտերից մեկը բնակելի թաղամասից ընդամենը 30 մետր հեռավորության վրա կլինի, ինչը իրենց անվտանգության համար ուղիղ սպառնալիք են համարում:

Այսօր Ռուսթավիի բնակիչները փակել են շինհրապարակ տանող ճանապարհը՝ թույլ չտալով շինարարական տեխնիկայի մուտքը: Ցուցարարները հայտարարում են, որ չեն լքի տարածքը, մինչև իրենց հետ չհանդիպեն արդարադատության նախարարն ու քաղաքի իշխանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG