Մատչելիության հղումներ

Ասանժի հայրը Ավստրալիայի իշխանություններին կոչ է անում պահանջել որդու արտահանձնումը


WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը Ջոն Շիփթոնը Ավստրալիայի իշխանություններին կոչ է անում պահանջել որդու արտահանձնումը: Մեծ Բրիտանիայում ձերբակալված Ավստրալիայի քաղաքացի Ասանժը սպասում է իրեն Միացյալ Նահանգներին արտահանձնելու մասին դատարանի որոշմանը:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ավելի վաղ հայտարարել է, որ Ասանժը կստանա խորհրդատվական օգնություն, սակայն ավստրալիական իշխանությունները որևէ կերպ չեն մասնակցի նրա գործին:

Լրագրողական հանրության որոշ ներկայացուցիչներ և ձախակողմյան շրջանականեր հանդես են գալիս Ասանժի օգտին հայտարարելով, որ նրան դաժան պատիժ է սպառնում Միացյալ Նահանգներ արտահանձնվելու դեպքում: Բրիտանական խորհրդարանի պատգամավորների մոտ 70 տոկոսը՝ հիմնականում լեյբորիստները, կոչ են արել իշխանություններին դիտարկել նրան Շվեդիային արտահանձնելու հնարավորությունը: Հենց այդ երկիր արտահանձնվելուց խուսափելու պատճառով է Ասանժը 2012 թվականից ապաստանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայում Ասանժի նկատմամբ բռնաբարության մեղադրանքի գործը փակված է, և արտահանձնման միակ հայցը, որը ստացել են բրիտանական իշխանությունները՝ Միացյալ Նահանգներից էր:

Սկանդալային կայքի հիմնադիրը Միացյալ Նահանգներում մեղադրվում է կառավարական գաղտնի փաստաթղթեր գողանալու մեջ, այդ հանցագործության համար Ասանժին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG