Մատչելիության հղումներ

Լոնդոնում կալանավորվել է Ուկրաինայի դեսպանի մեքենայի վրա հարձակման մեջ կասկածվող անձը


Լոնդոնում կալանավորվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի ծառայողական մեքենայի և ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող անձը, այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով բրիտանական պաշտոնական աղբյուրները:

Հարձակման հեղինակի ինքնությունը հայտնի չէ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ հարձակումից առաջ նա մի քանի ժամ իր մեքենայում լսել է բարձր հնչող ուկրաինական երաժշտություն:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ: Մոտ 40-ամյա տղամարդը իր մեքենայով վրաերթ է կատարել ուկրաինացի դեսպան Նատալյա Գալիբարենկոյի ծառայողական մեքենայի վրա: Դեսպանը մեքենայի մեջ չէր: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, հարձակվողը մեքենան քշել է ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ ստիպել է վերջիններիս կրակ բացել: Միջադեպի ընթացքում տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG