Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ապրիլի 14֊ին գնալու է Կիևի Օլիմպիական մարզադաշտ՝ նախընտրական բանավեճի, չնայած այն բանին, որ նրա մրցակիցը՝ դերասան Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ներկա չլինել։
Մարտի 31֊ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում 41֊ամյա դերասանը ստացել էր քվեների 30 տոկոսը, կրկնակի անգամ ավելի, քան գործող նախագահը։
Ապրիլի 21֊ին անցկացվելիք ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ երկու թեկնածուները պատրաստակամություն են հայտնել մասնակցել նախընտրական բանավեճի, սակայն Զելենսկին պնդում է, որ բանավեճն անցկացվի ապրիլի 19֊ին, մինչդեռ Պորոշենկոն ցանկանում է բանավիճել այսօր՝ ապրիլի 14֊ին։