Մատչելիության հղումներ

Լոնդոնում մի մեքենա մխրճվել է Ուկրաինայի դեսպանի մեքենայի մեջ, վարորդը ձերբակալված է


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Լոնդոնի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, արխիվ

Լոնդոնում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որը մխրճվել է Ուկրաինայի դեսպանին սպասարկող ավտոմեքենայի մեջ, վարորդը ձերբակալվել է:

Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է Հոլանդ Փարքը, որտեղ գտնվող մի շարք դեսպանատների մոտ հնչել են կրակոցներ:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG