Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում՝ ռուսական ռազմակայանի հարցերով


Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանը Գյումրիում, արխիվ
Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանը Գյումրիում, արխիվ

Ապրիլի 10-13-ը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նիստի աշխատանքներին հայկական կողմից ներգրավվել են Պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 11-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:

Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև Հայաստանի տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:

Երեկ ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը:

Միջպետական հանձնաժողովը կազմավորվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի համապատասխան, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG