Մատչելիության հղումներ

Ռոսգվարդիան մարդկանց ժամանակավորապես կուրացնող սարքավորում կստանա


Ռոսգվարդիայի հրամանատր Վիկտոր Զոլոտով, արխիվ
Ռոսգվարդիայի հրամանատր Վիկտոր Զոլոտով, արխիվ

Ռոսգվարդիայի զինանոցը կարող է համալրվել տեխնիկական սարքով, որը վիզուալ-օպտիկական խնդիրներ է առաջացնում՝ «ագրեսիվ օրինախախտներին» չեզոքացնելու համար, այդ թվում՝ զանգվածային ակցիաների ժամանակ, այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը:

Վկայակոչելով «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգի պարզաբանումը տեղական լրատվամիջոցներին, աղբյուրը նշում է, որ սարքը, որի անվանումը չի հստակեցվում, ի վիճակի է գերակտիվ լուսային ճառագայթների հաշվին ժամանակավորապես կուրացնել օրինազանցին, ինչն էլ կօգնի «ցրել» ագրեսիվ տրամադրված մարդկանց կուտակումները:

«Ռոստեխ»-ի տնօրեն Սերգեյ Աբրամովը ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել էր, որ նոր սարքավորումը «կարող է մաս կազմել Ռոսգվարդիայի, ինչպես նաև այլ հատուկ ջոկատայինների և ուժային կառույցների աշխատակիցների զինանոցին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG