Մատչելիության հղումներ

Մակրոնը հանդիպել է Զելենսկու և Պորոշենկոյի հետ


Էմանյուել Մակրոն, Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի
Էմանյուել Մակրոն, Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 9 օր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին Փարիզում ընդունել է պայքարը շարունակող երկու թեկնածուներին՝ Վլադիմիր Զելենսկուն և Պետրո Պորոշենկոյին:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման շփումները թույլ կտան նախապատրաստել «ֆրանս-ուկրաինական հարաբերությունների և եվրոպական անվտանգության հարցերով համատեղ աշխատանքների ապագա փուլերի զարգացումը»:

Նախագահ Մակրոնի հետ մոտ կես ժամ տևած հանդիպումից հետո Զելենսկին միայն հայտարարել է, որ քննարկումները, որոնք վերաբերում էին նաև ուկրաինական հակամարտության կարգավորմանը, «կառուցողական էին»:

Պորոշենկոյի հանդիպումը Ելիսեյան պալատի ղեկավարի հետ տևել է մոտ մեկ ժամ: Ուկրաինայի գործող նախագահը հայտարարել է, որ Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են «նորմանդական ձևաչափի» շրջանակում հանդիպում անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG