Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է նաև, որ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: