Մատչելիության հղումներ

Օքրուաշվիլին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն


Իրակլի Օքրուաշվիլի, արխիվ
Իրակլի Օքրուաշվիլի, արխիվ

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն, հաղորդում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախկին պաշտոնյայի հայտարարությունը:

Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին երկրի ներքին գործերի և ռազմական գերատեսչությունները ղեկավարած Օքրուաշվիլիի խոսքով, իր և թիմի նվազագույն նպատակն է թույլ չտալ փչացնել իշխանությունները, առավելագույնը՝ փոխել ինչ-որ բան և անել ավելին:

Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախկին ազդեցիկ ներկայացուցիչը, ով տարիներ առաջ կուսակիցների հետ տարաձայնությունների պատճառով լքել է քաղաքական ուժի շարքերը, հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից:

Սաակաշվիլիի նախկին մերձավոր զինակիցը, «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը համարվող Օքրուաշվիլին քաղաքական դաշտ է վերադառնում Վրաստանում 2020 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG