Մատչելիության հղումներ

Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը


Գարեգին Բաղրամյան, արխիվ
Գարեգին Բաղրամյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը։

«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը», - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված առաջարկության մեջ նշել է վարչապետը։

Գարեգին Բաղրամյանը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է։ Մինչև նախարար նշանակվելը Բաղրամյանը եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը։

2003-ից ՀԾԿՀ-ն ղեկավարող Ռոբերտ Նազարյանը 2018-ի հուլիսին վայր դրեց իր լիազորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG