Մատչելիության հղումներ

ՊՆ․ Մեղրիի ԲԿ է տեղափոխվել շրջված «ԶԻԼ»-ում գտնվող 20 զինծառայողից 4-ը, բոլորի վիճակը բավարար է


Կողաշրջված ավտոմեքենան, լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության
Կողաշրջված ավտոմեքենան, լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել երեկ երեկոյան Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ, ըստ որի՝ Մեղրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 զինծառայող:

«Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը, հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։ Բոլորի վիճակը բավարար է», - ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Փաստի առթիվ Մեղրիի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը Մեղրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 18 զինծառայող, տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG