Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմի անդամը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու մեջ


Սպիտակ տան նախկին խորհրդական Գրեգ Քրեյգ, արխիվ
Սպիտակ տան նախկին խորհրդական Գրեգ Քրեյգ, արխիվ

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամ, Սպիտակ տան նախկին խորհրդական Գրեգ Քրեյգը մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու և 2012 թվականին Ուկրաինայի համար կատարած աշխատանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ, ինչը բացահայտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Ռուսաստանի հետ կապված գործի քննության արդյունքում: Կոլումբիայի շրջանային դատախազը այդ մասին հայտարարել է երեկ:

74-ամյա Քրեյգը մեղադրվում է Արդարադատության նախարարությանը սուտ ցուցմունքներ տալու մեջ՝ կապված 2012-ին Ուկրաինայի նախկին վարչապետ, այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական հակառակորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացնող զեկույցը պաշտպանելու հետ։

Տիմոշենկոն 2011 թվականին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG