Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ն արգելել է ԿԽՄԿ և ԱՀԿ գործունեությունը Աֆղանստանում իր վերահսկած տարածքներում


ԿԽՄԿ ավտոմեքենան Աֆղանստանում, արխիվ
ԿԽՄԿ ավտոմեքենան Աֆղանստանում, արխիվ

«Թալիբան»-ն արգելել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեությունը Աֆղանստանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Զինյալ խմբավորման խոսնակը պատվաստումներ իրականացնելու ընթացքում միջազգային այս կազմակերպությունների գործողությունները «կասկածելի» է անվանել:

«Նրանք չեն կատարում ստանձնած պարտավորությունները, իրենց կասկածելի են դրսևորում պատվաստումների արշավների ժամանակ», - ասել է «Թալիբան»-ի խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը` առանց մանրամասներ ներկայացնելու:

Նա նաև հայտնել է, որ այլ օգնության խմբեր կարող են շարունակել իրենց աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG