Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը


Դատարանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում երեկ էր ավարտվել պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Վճիռը հրապարակվեց այսօր։

Երեկ էլ դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, ըստ փաստաբանների, ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG