Մատչելիության հղումներ

Մնացականյան ֊ Մամեդյարով հնարավոր հանդիպմանը կքննարկվեն հումանիտար նախաձեռնություններ․ Զախարովա


Արխիվ – Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովին հանդիպումը Փարիզում, 16-ը հունիսի, 2019թ․
Արխիվ – Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովին հանդիպումը Փարիզում, 16-ը հունիսի, 2019թ․

Առաջիկա ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հումանիտար նախաձեռնություններ և այլ հարցեր, այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Նրա խոսքերով, հնարավոր է եռակողմ հանդիպումից առաջ կայանա Մնացականյան-Մամեդյարով երկկողմ հանդիպում:

«Նման հնարավորություն կա», - ընդգծել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG