Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն կրկին քննադատում է Մոսկվային


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կոշտ քննադատությունն է հնչեցրել մերձավոր դաշնակից Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվայի գործողությունները համեմատելով պատժամիջոցների հետ:

«Այնտեղ այնքան են լկտիացել, որ մեր ձեռքներն են ոլորում», - հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չի պատասխանում Մինսկի բարի վերաբերմունքին:

Նախօրեին «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես սահմանափակել է բելառուսական խնձորի և տանձի ներկրումը՝ որպես պատճառ նշելով կեղծ փաստաթղթավորման դեպքերի հայտնաբերումը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ըմբռնումով են մոտենում Լուկաշենկոյի զգացմունքային հայտարարություններին, սակայն կարծում են, որ դրանց տոնայնությունը պետք է ավելի համապատասխանի երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բնույթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG