Մատչելիության հղումներ

Մեկ միլիոն թեկնածու, շուրջ մեկ միլիարդ ընտրող. Հնդկաստանում խորհրդարան են ընտրում


Հնդկաստան - Ընտրողները հերթ են կանգնել քվեարկելու համար, Արևմտյան Բենգալիա նահանգ, 11-ը ապրիլի, 2019թ․
Հնդկաստան - Ընտրողները հերթ են կանգնել քվեարկելու համար, Արևմտյան Բենգալիա նահանգ, 11-ը ապրիլի, 2019թ․

Խորհրդարանական այս ընտրությունները համարվում են ամենալայնամասշտաբ ժողովրդավարական ընտրությունները Հնդկաստանի նորագույն պատմության ընթացքում:

Կուսակցությունները պայքարում են ստորին պալատի 543 աթոռների համար: Կառավարություն կարող է ձևավորել և իր առաջնորդին վարչապետ նշանակել 272 և ավելի մանդատ ստացած ուժը:

Գործող վարչապետ Նարենդրա Մոդին, ով առաջնորդում է «Հնդկական ժողովրդական կուսակցությունը», փորձում է կրկնել 2014 թվականի հաջողությունը: Մոդիի հիմնական մրցակիցը Ռահուլ Գանդին է՝ Ինդիրա Գանդիի թոռը, ով ղեկավարում է «Հնդկական ազգային կոնգրես» ընդդիմադիր ուժը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակը ընդդիմությունը Մոդիի գլխավորած կառավարությանը մեղադրել է երկրի ժողովրդավարական ինստիտուտները, դատական համակարգը ոչնչացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG