Մատչելիության հղումներ

Թրամփը «հեղաշրջման փորձ» է որակում Ռուսաստանի հետ իր ընտրարշավի ենթադրյալ կապի քննությունը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Սպիտակ տանը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երեկ ելույթ ունենալով Սպիտակ տանը, Ռուսաստանի հետ իր ընտրաշավի ենթադրյալ կապի հետաքննությունը անվանել է «հեղաշրջման փորձ» իր նախագահության դեմ:

«Նրանց արածը դավաճանություն էր, նրանց արածը սարսափելի էր, նրանց արածը մեր Սահմանադրության դեմ էր», - հայտարարել է ԱՄՆ նախագահը` չմասնավորեցնելով, թե ում է մեղադրում դավաճանության մեջ:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը, իր հերթին, նույն օրը Կոնգրեսում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները «լրտեսական գործողություններ» են իրականացրել 2016 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի քարոզարշավի դեմ։

Բարրը անցած ամսվա վերջին հայտնել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցում «չկա եզրահանգում, որի համաձայն Թրամփի նախընտրական շտաբը գործարքի մեջ է մտել Ռուսաստանի կառավարության հետ կամ էլ համակարգել է դրա հետ իր գործողությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG