Մատչելիության հղումներ

Բաքուն ու Մոսկվան քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության նոր նախագծեր


Ադրբեջան - Ռուսական արտադրության տանկեր Նախիջևանում տեղակայված ռազմակայանում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին այդ երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ քննարկել է ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը, մասնավորապես՝ ադրբեջանական բանակի մարտունակության ամրապնդմանն ուղղված նոր նախագծեր:

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների աշխատանքային խմբերի հանդիպում կազմակերպել, մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների անցկացման շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG