Մատչելիության հղումներ

ԵՄ գագաթնաժողովը երկարաձգեց «Բրեքզիթ»-ի ժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Այս գիշեր Բրյուսելում տեղի ունեցած արտահերթ գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարները և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայմանավորվել են երկարաձգել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 31-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Մեյը համաձայնել է ժամկետի երկարաձգման Եվրամիության պայմաններին:

Տուսկը համաձայնությունը որակել է որպես «ճկուն երկարաձգում»՝ նշելով, որ սա նշանակում է «Մեծ Բրիտանիայի համար լրացուցիչ վեց ամիս՝ հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»:

Եվրամիության գագաթնաժողովի եզրակացության մեջ ասված է, որ Բրիտանիան այս ընթացքում պետք է «ձեռնպահ մնա ցանկացած միջոցներից», որոնք կվտանգեն Եվրամիության առանցքային ծրագրերը, մասնավորապես՝ չպետք է կիրառի վետոյի իր իրավունքը։

Ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետը խնդրել էր հետաձգել «Բրեքզիթ»-ը մինչև հունիսի 30-ը:

Եթե ԵՄ երկրների ղեկավարները մերժեին Մեյի խնդրանքը, Մեծ Բրիտանիան Միությունը պետք է լքեր արդեն վաղը՝ առանց գործարքի, ինչը հղի էր քաղաքական, տնտեսական և իրավական անհաշիվ խնդիրներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG