Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դատարանը պաշտպանել է տրանսգենդեր կնոջ իրավունքները


Սանկտ Պետերբուրգի դատարանը որոշել է, որ հրատարակչական տունը անօրինական է աշխատանքից ազատել տրանսգենդեր կնոջը, ով այդտեղ տարիներով աշխատել է որպես տղամարդ: Դատարանը հրատարակչությանը պարտադրել է աշխատանքի վերականգնել Աննա Գրիգորևային, 10 հազար ռուբլի վճարել որպես բարոյական փոխհատուցում, ինչպես նաև մեկ միլիոն 800 հազար ռուբլի նրա չվճարված աշխատավարձը, դա ավելի քան 27 հազար դոլար է կազմում:

Գրիգորևան 10 տարի աշխատել էր տպարանում որպես տղամարդ, բայց 2017-ին պաշտոնական մարմիններում վերագրանցվել էր որպես կին ու դրանից հետո հրատարակչության ղեկավարները նրան աշխատանքից ազատել էին:

Դատարանի վճռից հետո Աննա Գրիգորևայի փաստաբան Մաքսիմ Օլեյնիչևն ասել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կայացված դատարանի վճիռը «շատ կարևոր նախադեպ է»: Փաստաբանը նշել է, որ առաջին անգամ Ռուսաստանում տրանսգենդեր անձը կարողացավ դատարանում պաշտպանել իր աշխատանքային իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG