Մատչելիության հղումներ

Էրդողանը պահանջում է չեղյալ համարել Ստամբուլի ընտրությունների արդյունքները


Էրդողանը քվեարկում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին
Էրդողանը քվեարկում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը պահանջում է անվավեր համարել Ստամբուլի ընտրությունները: Նա պնդում է, որ օրենքի համաձայն ընտրական քվեատուփերի հետ պետք է գործ ունենան միայն պետական չինովնիկները, սակայն Ստամբուլի մի շարք ընտրատեղամասերում այդ կարգը խախտվել է: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվել են մարտի 31-ին: Երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Էրդողանի իշխող քաղաքական ուժը պարտություն է կրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG