Մատչելիության հղումներ

Բելառուս-Լեհաստան սահմանին ռուսաստանցի բանկիր է ձերբակալվել


Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բանկիր Անդրեյ Լազարևը ձերբակալվել է Բելառուս-Լեհաստան սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ին, սակայն իրավապահները այդ մասին հայտնել են ապրիլի 10-ին:

Բելառուսի սահմանապահները ուշադրություն են դարձրել, որ ներկայացված անձնագրում փոխված է անձնական տվյալներ պարունակող էջը: Նա ձերբակալվել է ու Բրեստում սպասում է արտահանձնման որոշմանը:

Անցած տարվա դեկտեմբերին Եկատերինբուրգի դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ բանկը անվճարունակ հայտարարելուց առաջ Անդրեյ Լազարևը մոտավորապես 900 միլիոն ռուբլի էր հանել բանկից: Դատաքննության ընթացքում նա գրավի դիմաց ազատ էր արձակվել ու անհետացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG