Ճապոնիայի օդուժի F-35 օդանավ է կործանվել: Իշխանություններն այսօր հայտնել են, որ փրկարարական-որոնողական խումբը Ճապոնիայի հյուսիսային ուղղությամբ Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է օդանավի բեկորները, բայց օդաչուն համարվում է անհետ կորած:
Տասը տարվա մեջ սա F-35-ի երկրորդ աղետն է:
Ճապոնական օդուժը նոր էր ստացել գերժամանակակից օդանավը, այն մեկ տարվա արտադրության էր:
Օդանավի թռիչքն ընդամենը 28 րոպե է տևել:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Տակեշի Իվայայի փոխանցմամբ՝ օդաչուն հաղորդել է, որ ստիպված է ընդհատել թռիչքը, ինչից հետո կապը կտրվել է, ու օդանավն անհետացել է թռիչքին հետևող ռադարներից: