Մատչելիության հղումներ

Մահապատիժների թիվը 2018-ին նվազել է մոտ մեկ երրորդով․ Amnesty International


Աշխարհում մահապատիժների թիվը 2018 թվականին 2017-ի համեմատ նվազել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով նվազագույն մակարդակին վերջին տասնամյակի ընթացքում, իր ամենամյա զեկույցում հայտնում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Ըստ զեկույցի՝ Բելառուսը այդ միտումը խաթարող փոքրաթիվ երկրների շարքում է։ Մահապատիժներ կիրառող եվրոպական միակ պետությունը 2018-ին առնվազն 4 անձի մահապատժի է ենթարկել, ինչը կրկնակի գերազանցում է 2017-ի ցուցանիշը։

Թեև Իրանը շարունակում է մնալ «մի երկիր, որտեղ մահապատիժը լայնորեն կիրառվում է», սակայն թմրամիջոցների վերաբերյալ օրենքում փոփոխությունը հանգեցրել է մահապատիժների կրճատման՝ ամբողջ 50 տոկոսով, հաղորդում է Amnesty International-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG