Մատչելիության հղումներ

Մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները


Արխիվային լուսանկար

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը, որի ընթացքում երկրի 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման,
կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։ Այս մասին հաղորդում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Նկատի ունենալով այն, որ ձմռան ավարտից հետո ճանապարհներին մեծ ծավալի փոսեր են առաջանում, առաջնահերթ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, այնուհետև շահագործման և պահպանման։ Եղանակային պայմաններից ելնելով՝ այս տարի փոսային նորոգման աշխատանքները սկսվել են առայժմ 17 տարածաշրջաններում: Մյուսներում մեկնարկը նախատեսվում է ապրիլի 10-15-ը։ Միջպետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև ապրիլի վերջ, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում», - ասված է հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG