Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստր, երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևան հունիսի 9-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին չի մասնակցի: Այդ մասին հայտնել է նրա խորհրդական Սաուլե Մուստաֆաևան:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին այսօր հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:
Երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները պնդում են, որ արտահերթ ընտրությունները թույլ կտան հաղթահարել Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո երկրում ստեղծված անորոշ կացությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Տոկաևի խորհրդական Երլան Կարինը: