Մատչելիության հղումներ

Թրամփը պաշտոնանկ է արել իր անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարին


Գաղտնի ծառայության արդեն նախկին ղեկավար Ռենդոլֆ Ալես, արխիվ
Գաղտնի ծառայության արդեն նախկին ղեկավար Ռենդոլֆ Ալես, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել երկրի ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի` բարձրաստիճան պաշտոնյաների, նախկին նախագահների և ԱՄՆ այցելող բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության ղեկավար Ռենդոլֆ Ալեսին: Այս տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը` նշելով, որ Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնը այսուհետ զբաղեցնելու է գերատեսչության երկարամյա աշխատակից Ջեյմս Մյուրեյը:

Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնանկությանը նախորդեց Ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի հրաժարականը, որի մասին հայտնի դարձավ կիրակի երեկոյան: Գաղտնի ծառայությունը Ներքին անվտանգության նախարարության ստորաբաժանումներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG