Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը այսօր որոշում կկայացնի Ռուսաստանի իշխանությունների դեմ Նավալնիի բողոքի առնչությամբ


Ալեքսեյ և Օլեգ Նավալնիներ, արխիվ
Ալեքսեյ և Օլեգ Նավալնիներ, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր որոշում կկայացնի Ռուսաստանի իշխանությունների դեմ ընդդիմության առաջնորդ և հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիի բողոքի վերաբերյալ:

Նավալնին պնդում է, որ իր իրավունքները խախտվել են 2014 թվականի սկզբին, երբ Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել նրան տնային կալանքի տակ պահել ֆրանսիական Yves Rocher ֆիրմայի հետ կապված յուրացման գործը քննող քննիչների պահանջով:

Ալեքսեյ Նավալնին և նրա եղբայր Օլեգը 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվել եին Yves Rocher ռուսական մասնաճյուղից և մեկ այլ ընկերությունից 30 միլիոն ռուբլի յուրացնելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG