Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Կարծում եմ, Պորոշենկոն կհաղթի»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամենահավանական հաղթողը կլինի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին Լուկաշենկոն ասել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:

«Առաջին փուլից հետո Զելենսկին առջևում է: Ինչպես կավարտվի երկրորդ փուլը, որևէ մեկը կանխատեսել չի կարող: Ես, ամեն դեպքում, հակված եմ կարծելու, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Պորոշենկոն», - նշում է Բելառուսի նախագահը: - «[Թեկնածուներից] մեկին ես շատ լավ եմ ճանաչում: Մյուսին միայն կինոյում եմ տեսել և որպես քաղաքական գործիչ չեմ ճանաչում», - նշում է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG