Մատչելիության հղումներ

Կատարում կայացել է Հայաստանի և Իրանի խորհրդարանների նախագահների հանդիպումը


Կատար - Հայաստանի և Իրանի խորհրդարանների նախագահների հանդիպումը, 8-ը ապրիլի, 2019թ․
Կատար - Հայաստանի և Իրանի խորհրդարանների նախագահների հանդիպումը, 8-ը ապրիլի, 2019թ․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Կատարում Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Լարիջանին նշել է, որ կապերը երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իրան:

Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

Հայաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա, և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում:

Զրուցակիցներն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

ԱԺ նախագահը Կատարում հանդիպումներ է ունեցել նաև Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ:

Բրակեի հետ հանդիպմանը, մասնավորապես, Միրզոյանը մեծապես կարևորել է Բելգիայի օրենսդրի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համաձայնագրի՝ կարճ ժամկետներում վավերացմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG