Մատչելիության հղումներ

Դատարանը չեղարկել է Կիրիլ Սերեբրեննիկովի տնային կալանքը


Ռուսաստան - Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը դատական նիստից հետո զրուցում է լրատվամիջոցների հետ, Մոսկվա, 8-ը ապրիլի, 2019թ․
Ռուսաստան - Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը դատական նիստից հետո զրուցում է լրատվամիջոցների հետ, Մոսկվա, 8-ը ապրիլի, 2019թ․

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր չեղյալ է հայտարարել ռուսաստանցի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի հանդեպ տնային կալանք սահմանելու մասին առաջին ատյանի դատարանի վճիռը` փոխարինելով այն քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Սերեբրեննիկովը, ինչպես նաև նրա նախկին ենթականերից մի քանիսը մեղադրվում են ավելի քան 300 միլիոն ռուբլի հափշտակելու համար: Ֆինանսական այդ միջոցները, ըստ քննչական մարմինների, պետության կողմից տրամադրվել էին 2011-2014 թվականներին՝ թատերական «Հարթակ» ծրագրի իրականացման նպատակով:

Կիրիլ Սերեբրեննիկովը ժամանակակից ռուսաստանյան թատրոնի և կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է, նա ավելի քան հինգ տասնյակ թատերական ներկայացումների և մոտ մեկ տասնյակ ֆիլմերի հեղինակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG