Մատչելիության հղումներ

Կանադայի վարչապետը սպառնում է դատի տալ ընդդիմության առաջնորդին


Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո, արխիվ

Կանադայի վարաչապետ Ջասթին Թրյուդոն սպառնում է դատի տալ երկրի առաջատար ընդդիմադիր ուժի` Պահպանողական կուսակցության առաջնորդ Էնդրյու Շիրին:

Ընդդիմության առաջնորդի խոսքով` Թրյուդոն պատրաստվում է այդ քայլին դիմել երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի շուրջ ծագած սկանդալի առթիվ իր հնչեցրած հայտարարությունների պատճառով:

«Եթե պարոն Թրյուդոն ցանկանում է դատական հայց ներկայացնել իմ դեմ և վստահ է, որ բավարար հիմքեր ունի դրա համար, ապա ես կոչ եմ անում վարչապետին անհապաղ դիմել այդ քայլին: Սա հրատապ հարց է, որը պետք է լսվի դատարանում: Ես անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ պարոն Թրյուդոն դատական բաց գործընթացի շրջանակներում Կանադայի քաղաքացիներին կներկայացնի իր ձեռքի տակ եղած ապացույցները», - ասում էր կանադացի պահպանողականների առաջնորդը:

Կանադայի վարչապետի անվան շուրջ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ երկրի արդարադատության նախկին նախարար Ջոդի Ուիլսոն-Ռեյբոն հայտարարեց, որ իր վրա ճնշում է գործադրվել, որպեսզի երկրում գործող խոշորագույն շինարարական ընկերություններից մեկին` SNC-Lavalin Group-ին կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ չառաջադրվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG