Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրգործով ճշմարտության բացահայտմանը․ Սասուն Խաչատրյան


Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի կարծիքով` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրեական գործով ճշմարտության բացահայտմանը: Այդ մասին այսօր «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Խաչատրյանը։

«Հատուկ քննչական ծառայությունը մոտ 10-15 օր առաջ կրկին դիմել էր դատարան, որպեսզի նրա կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվի, որովհետև մեր դիրքորոշումը մնում է նույնը, որ նրա՝ ազատության մեջ մնալը կարող է խոչընդոտել գործով ճշմարտության բացահայտմանը», - ասաց Խաչատրյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե փաստաբանները պնդում են, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո է ԶՈւ ներգրավվում կատարվել մարտյան իրադարձություններում Խաչատրյանը հերքեց։

«ԶՈւ-ն ներգրավվել է փետրվարի 23-ից սկսված, իսկ արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 1-ին։ Արտակարգ դրություն հայտարարվել է մատի 1-ին, իսկ Զինված ուժերը ներգրավվել են 0038 հրամանով՝ փետրվարի 23-ին։ Շատ մոտ ապագայում գործն արդեն կլինի դատարանում և դուք ինքներդ հնարավորույուն կունենաք դռնբաց դատական քննության ընթացքում հետևելու այդ ապացույցների հետազոտմանը», - ասաց ՀՔԾ պետը։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG