Մատչելիության հղումներ

Ըստ մամուլի՝ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» դասվելու է ահաբեկչական կազմակերպությունների շարքում


Ըստ ամերիկյան մամուլի՝ ԱՄՆ-ը շուտով Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» համարելու է ահաբեկչական կազմակերպություն: Նշվում է, որ սա կլինի առաջին դեպքը, երբ այլ երկրի ռազմական կառուցին Վաշինգտոնը նման որակում կտա:

The Wall Street Journal-ը և Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդում են, որ արդեն ապրիլի 8-ին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» կավելացվի արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների ցանկին:

Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը ուղղակիորեն գտնվում է երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ենթակայության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG