Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը Հավանայում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդա-Էսպինոզային: Զրուցակիցները համաձայնել են շարունակել պաշտպանել ՄԱԿ-ի դերը միջազգային անվտանգությունն ու խաղաղությունն ապահովելու գործում, ինչպես նաև հավաքական լուծումներ գտնել գլոբալ խնդիրները լուծելու համար:
Էկվադորի նախկին արտգործնախարար Մարիա Ֆերնանդա-Էսպինոզան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախագահում է 2018 հունիսից: Նա չորրորդ կին քաղաքական գործիչն է, որ զբաղեցնում է այդ պաշտոնը, և առաջինը՝ Լատինական Ամերիկայից: