Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին այսօր ժամանել է Թեհրան: Պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Իրան: Պաշտոնական արարողությամբ նրան դիմավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրաքի վարչապետը երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:
Բանակցությունների օրակարգում Իրաք-Իրան երկկողմ հարաբերություններն են ու տարածաշրջանային խնդիրները: