Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: