Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի


Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ վարչապետի պաշտոնական կայքէջի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի:

Սա արդեն երկրորդ էլեկտրագնացքն է, նախորդը շահագործման էր հանձնվել 2018-ի մարտին։

Նոր էլեկտրագնացքը սպասարկելու է Երևան-Գյումրի, Գյումրի-Երևան երթուղին։

Մինչև Գյումրի մեկնելը վարչապետը նախ շրջեց Երևանի երկաթուղային կայարանում:

Գյումրիում Նիկոլ Փաշինյանն այցելելու է «Շիրակ» օդանավակայան, տնակային ավան, շրջելու է քաղաքում:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից:

Նոր էլեկտրագնացքի երթևեկության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե: Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 և 17:15-ին մեկնելով Երևանից Գյումրի և 09:05 և 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:

«ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG