Մատչելիության հղումներ

Մահացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան


Գեորգի Դանելիան իր ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ժամանակ, 2010թ․
Գեորգի Դանելիան իր ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ժամանակ, 2010թ․

89 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան:

Կինոռեժիսորը փետրվարին հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքմամբ, առողջական ծանր վիճակում: Բժիշկները փետրվարի 24-ից նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել՝ շնչառությունը կայունացնելու համար:

Սիրված ռեժիսորը ծնվել է Թբիլիսիում, ավարտել Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտը և ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր անցել: Նրան մեծ համբավ են բերել հատկապես «Քայլում եմ Մոսկվայով», «Աշնանային մարաթոն», «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG