Մատչելիության հղումներ

Խորհրդարանը Մեյին պարտավորեցրել է կրկին երկարաձգել «Բրեքզիթ»-ի ժամկետը


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, մարտ, 2019թ․
Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում, մարտ, 2019թ․

Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը պարտավորեցրել է վարչապետ Թերեզա Մեյին ևս մեկ անգամ երկարաձգել Եվրամիությունից դուրս գալու վերջնաժամկետը․ հակառակ դեպքում Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի ապրիլի 12-ին լքել կառույցը՝ առանց ապահարզանի մասին համաձայնագրի ու հստակ պայմանավորվածությունների:

Որոշումն ընդունվել է երեկ՝ ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատվի նաև խորհրդարանի վերին պալատում, ապա՝ արժանանա Եվրամիության հավանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG