Մատչելիության հղումներ

Սոցիալական ցանցերում մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան. Փաշինյանը՝ Վանեցյանին


Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ, իհարկե, կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:

«Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց, եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG