Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների նախագիծ են ներկայացրել


ԱՄՆ սենատոր Մարկո Ռուբիո, արխիվ

Միացյալ Նահանգների Սենատի դեմոկրատ և հանրապետական անդամները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ են ներկայացրել՝ հայտարարելով, թե նման կերպ նպատակ ունեն կանխել Կրեմլի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու հնարավոր փորձերը:

«Զսպող գործողություն» անվանումը ստացած օրինագիծը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի բանկային, էներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների նկատմամբ:

Դեմոկրատ Քրիս Վան Հոլենի և հանրապետական Մարկո Ռուբիոյի հեղինակած այս նախագիծը, ըստ դիտորդների, ավելի մեծ շանսեր ունի քվեարկվելու ԱՄՆ Կոնգրեսում, քան նույն սենատորների՝ անցած տարի առաջարկած նախորդ օրինագիծը, որովհետև այս անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գտնվում է դեմոկրատների վերահսկողության ներքո: Նախորդ անգամ Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը քվեարկության չներկայացրեց նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG