Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբանը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործով անցնող փաստաբանը, «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։

Նշենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդել էր, որ Վահագն Դանիելյանին ձերբակալելու մասին որոշում է կայացրել:

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, ապա ՀՔԾ տեղափոխված քրեական գործի շրջանակում ավելի վաղ մեղադրանք է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին։ Դատավորը դեռ անցած շաբաթ էր կալանավորվել:

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ փաստաբանն է կաշառքը փոխանցել դատավորին: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG